2016-2017 թթ. մրցաշրջանի արդյունքներով անգլիական պրեմիեր լիգային հրաժեշտ տված «Սանդրլենդի» գլխավոր մարզչի պաշտոնին ակումբի ղեկավարությունը դիտարկում է ռուս մասնագետ Լեոնիդ Սլուցկու թեկնածությունը, որը ոչ վաղ անցյալում գլխավորում էր ռուսական ԲԿՄԱ-ն ու երկրի ազգային հավաքականը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ նա հաջորդ շաբաթ երկամյա պայմանագիր է ստորագրելու «Հալ Սիթիի» հետ, որը մարզչի համար պայքարում գլխավոր ֆավորիտ է համարվում: Այս նշանակումով պայմանավորված՝ շատ հնարավոր է, որ «Հալի» կազմում հանդես գա և «Ռոմայի» հարձակվող Սեյդու Դումբիան, որը Սլուցկու հետ համագործակցել է նրա՝ ԲԿՄԱ-ի մարզիչ եղած ժամանակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ